2371 դիտում
16:00 09-01-2020
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» քաղաքացիական և վարչական գործերով վճարովի փորձաքննություն կիրականացնի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հնարավորություն տալ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին քաղաքացիական և վարչական գործերով վճարովի փորձաքննություններ իրականացնել՝ դրանով ապահովելով նաև փորձաքննությունների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովման խնդիրը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գործնականում հաճախ հատկապես քաղաքացիական և վարչական գործերի շրջանակում փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում, որոնց համար պետական բյուջեից հատկացված միջոցները չեն բավականացնում և արդյունքում պահանջվող փորձաքննության արդյունքների ապահովման խնդիր է առաջանում:
Պետական բյուջեից հատկացվող միջոցները բավականացնում են միայն քրեական գործի շրջանակներում իրականացվող փորձաքննությունների համար, իսկ քաղաքացիական և վարչական գործերով վճարովի փորձաքննությունների իրականացման հնարավորությունը կլուծի գործնականում հաճախ առաջացող` փորձաքննությունների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովման խնդիրը:
Այս որոշմամբ փոխվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» գործունեության առարկան և նպատակները, կատարվել է փորձաքննության ենթակաօբյեկտների, փորձաքննության տեսակների հստակեցում և առանձնացում, ընդլայնվել է Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության շրջանակը` ներառելով նաև քաղաքացիական և վարչական գործերով հանձնաժողովային, համալիր, կենդանի անձանց, դատագենետիկական և դատաքիմիական փորձաքննությունների իրականացումը:
Նմանատիպ նյութեր
3094 դիտում
18:43 19-11-2014
Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետը
Այս բաժնից
730 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1180 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին
640 դիտում
19:43 04-02-2025
Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղվում է Իրան