211652_close_icon
views-count1186 դիտում article-date 17:48 08-11-2023

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Մոլդովայի ՏԻՄ ընտրությունները

Մոլդովայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով, ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը որպես միջազգային դիտորդ մասնակցել է նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։

ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԸՀ պատվիրակության կազմում են եղել ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը և ԿԸՀ ներքին աուդիտի բաժնի պետ Սոնա Սարգսյանը (որը նաև թիվ 6 ԸԸՀ-ի նախագահն է)։

ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է քվեարկության նախորդ օրվա մամուլի ասուլիսին, քվեարկության օրը՝ տեղամասերի բացմանը, հետևել քվեարկության ընթացքին, այնուհետև քվեարկության ավարտից հետո կազմակերպված ասուլիսին, որը նվիրված է եղել ընտրողների մասնակցությանը և դիմում-բողոքների քննարկմանը։

Նմանատիպ նյութեր