211652_close_icon
views-count877 դիտում article-date 20:28 27-02-2024

ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Բելառուսում կայացած ընտրությունները

ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը Բելառուսի Հանրապետության ԿԸՀ-ի հրավերով փետրվարի 24-ից 26-ը այցելել են Բելառուսի Հանրապետություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են փետրվարի 25-ին կայացած Բելառուսի Հանրապետության խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԿԸՀ անդամները ընտրությունների ընթացքում այցելել են տարբեր տեղամասեր, ինչպես նաև մասնակցել Բելառուսի Հանրապետության գործընկեր կառույցի հրավիրած  մամուլի ասուլիսներին։

Նմանատիպ նյութեր