211652_close_icon
views-count1054 դիտում article-date 13:40 10-11-2023

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը չեղարկել է ռուս ռեժիսորի փառատոնի անցկացումը․ վերջինս գրառում է արել Ադրբեջանի «հաղթանակի» օրվա մասին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել «Արտդոկֆեստ» կոչվող փառատոնի անցկացումը բուհում։

Պատճառը, ըստ բուհի հայտարարության, «Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու գրառումն է, որտեղ վերջինս երեկ Բաքվի օդանավակայանից լուսանկար է հրապարակել և բուռն ոգևորությամբ գրել, որ արդեն երկու անգամ իրեն բախտ է վիճակվում Ադրբեջանի «Հաղթանակի օրով» լինել այդ երկրում:
 
Մանսկին նշել է, թե այնքան է տպավորվել առաջին անգամ «Հաղթանակի օրվանից», որ հիմա եկել է հատուկ նկարելու տոնական մթնոլորտը:
Փառատոնը բուհում պետք է տեղի ունենար նոյեմբերի 23-26-ը։

Արդեն երկու տարի է, ինչ այդ փառատոնը Ռուսաստանում արգելված է, ինչի հետևանքով տեղափոխվել է Երևան։ 

Նմանատիպ նյութեր