211652_close_icon
views-count826 դիտում article-date 19:27 16-08-2024

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Գազայի հարցով կրկին բանակցություններ կանցկացնեն մինչև հաջորդ շաբաթվա վերջ

ԱՄՆ-ը Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը հրադադարի առաջարկ է ներկայացրել, որը նվազեցնում է կողմերի միջև տարաձայնությունները:

Այս մասին ասված է երեք երկրի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի գրասենյակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հայտարարության համաձայն՝ հինգշաբթի և ուրբաթ օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցությունները լուրջ և կառուցողական են եղել և անցել են դրական մթնոլորտում:

«Այսօր ավելի վաղ Դոհայում ԱՄՆ-ը Կատարի և Եգիպտոսի աջակցությամբ երկու կողմին առաջարկություն է ներկայացրել, որը կրճատում է բացերը և հիմնված է այն սկզբունքների վրա, որոնք սահմանել է նախագահ Ջո Բայդենը մայիսի 31-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևը», - ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր