211652_close_icon

Ֆրանսիան Ուկրաինային 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի ռուսական ակտիվներից

views-count2596 դիտում article-date 14:11 09-03-2025
Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ օգտագործելով ռուսաստանյան սառեցված ակտիվների վրա կուտակված տոկոսները, La Tribune-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյեն Լեկորնուն։

«Լրացուցիչ օգնությունը հնարավորություն կտա մատակարարել 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև AASM ռումբեր՝ ուկրաինական Mirage 2000-ների համար», - ասել է Լեկորնուն։

Նա հավելել է, որ Ֆրանսիան արագացնում է հնացած տեխնիկայի, այդ թվում՝ տանկերի և զրահատեխնիկայի տեղափոխումը Ուկրաինա։

2024 թվականի հոկտեմբերին «Մեծ յոթնյակի» երկրները համաձայնություն ձեռք բերեցին Ուկրաինային տրամադրել գրեթե 50 միլիարդ դոլարի վարկ, որն ապահովված է ռուսաստանյան արտասահմանյան ակտիվներից ստացված եկամուտներով:

Ֆրանսիայի հայտարարությունը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան մարտի 1-ին պայմանագիր է ստորագրել Ուկրաինայի հետ՝ երկրին 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,84 միլիարդ դոլար) վարկ տրամադրելու մասին, որը երաշխավորված է ռուսաստանյան սառեցված ակտիվներով:

 

Նմանատիպ նյութեր