63305 դիտում
16:26 13-11-2023
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու բեռնատար «Գազելը». կան վիրավորներ. նրանք մասնակցում էին ՀՀ ՊՆ փոխգնդապետի՝ օրեր առաջ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած կնոջ հուղարկավորությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են Mercedes և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր բախվել քարերին և հայտնվել ձորում:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ՝ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ՝ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար՝ Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Արթուր Առաքելյանը, Արմեն Ավետիսյանն ու պարեկներ՝ Պարույր Խաչատրյանն ու Սասուն Հովհաննիսյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ՝ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ՝ Հայկարամ Հակոբյանի, և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորները մասնակցում էին նոյեմբերի 10-ին Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ՀՀ ՊՆ փոխգնդապետի կնոջ հուղարկավորությանը և դեպի Աշտարակ ընթանալիս Mercedes-ը բախվել է բեռնատար «Գազելին», և հայտնվել ձորում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Աբովյան-Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ Երևանի բնակիչ՝ 48-ամյա Վահան Թ.-ն, իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 250 մետր բախվել քարերին, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող հողամասում:
Վթարի հետևանքով Վահան Թ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ 33-ամյա Նելլի Մ.-ն որոնց ավտոմեքենայից դուրս էին բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու կատարել հովացման աշխատանքներ:
Ավտոմեքենայից սկսվել էր նաև դիզվառելիքի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի Քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Ավտոմեքենայում հայտնաբերվել էր հրացան և փամփուշտներ:
Նոյեմբերի 11-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից Նելլի Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+