49144 դիտում
14:36 29-07-2023
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ Ազատան գյուղի կամրջի վրա բախվել են Chevrolet-ը, Nissan-ը, 07-ն ու բեռնատար գազելը․ կան վիրավորներ, երթևեկությունը երկկողմանի փակվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 108 կմ հատվածում` Ազատան գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի վրա բախվել 35-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած Chevrolet Volt մակնիշի, 54-ամյա Արտյոմ Տ․-ի վարած GAZ 33023 բեռնատար, 66-ամյա Արա․ Ք․-ի վարած Nissan Serena և 26-ամյա Ցոլակ Բ․-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության մեքենայով, 2 հոգի էլ քաղաքացիների օգնությամբ, անձնական ավտոմեքենաներով, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղի ժամանել է քննչական խումը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և պարեկները վարորդներին ուղեկցում են այլընտրանքային ճանապարհով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+