211652_close_icon
views-count1177 դիտում article-date 10:50 15-11-2023

Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ տուն. Պետքարտուղարություն

Մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ իրենց տները. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Պատասխանելով Արցախի ապագայի հավանական հեռանկարի վերաբերյալ հարցին՝ խոսնակն ասել է.«Ես ուղղակի կասեմ այն, ինչ նախկինում ասել եմ... Մենք շարունակում ենք հավատալ, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանում են դա անել, և այդ իրավունքը պետք է պահպանվի»:

Նմանատիպ նյութեր