1066 դիտում
19:46 15-11-2023
ՀՀ զինված ուժերի համազգեստի լոկ գույնը չի փոխվելու, կփոխվի նաև բովանդակությունը․ Պապիկյան
Պաշտպանության նախարարությունը այս տարի նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազգեստի փոփոխություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ուզում եմ ուշադրության հրավիրել առ այն, որ դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա նաև բովանդակային փոփոխություն է։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա պետք է հանրության կարծիքը արտահայտի, զինվորականի հագուստը որակապես պետք է լինի շատ բարձր, հարմարավետ և համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին իր բոլոր բաղադրիչներով։ Այդ իսկ նպատակով մենք բաց մրցույթ ենք հայտարարել, նպատակ ունենալով ներգրավել Հայաստանում առկա բոլոր մասնագետներին, ովքեր կարող են ներկայացնել իրենց պատկերացումները նոր համազգեստի մասով։
Խոսքը վերաբերվում է բոլոր համազգեստներին։ Արդյունքը եղել է այն, որ մասնակցել են մի շարք ընկերություններ և որակավորման առաջին փուլը անցել են, սակայն երկրորդ փուլի համար միայն մեկ զորատեսակի համար են հայտ ներկայացրել։ Մնացածի մասով, ցավոք, մասնակիցներ չենք ունեցել»,- ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով՝ ՊՆ-ն այդ ուղղությամբ աշխատում է միջազգային գործընկերների հետ։
«Առաջիկա օրերին կստանանք առաջարկներ և առաջարկների հիման վրա կադապտացնենք մեր պատկերացումներին, հայկական իրականությանը և հայկական խորհրդանիշին և դրա արդյունքում մրցույթ կհայտարարենք»,- ասաց Պապիկյանը։

Նմանատիպ նյութեր
2610 դիտում
17:09 12-04-2021
Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ. իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը....
856 դիտում
07:45 07-03-2024
Ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»
1721 դիտում
12:33 17-12-2020
ՀՀ սահմաններն ամուր են և Զինված ուժերի կողմից վերահսկելի. Սուրեն Պապիկյան
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ