211652_close_icon
views-count1724 դիտում article-date 12:33 17-12-2020

ՀՀ սահմաններն ամուր են և Զինված ուժերի կողմից վերահսկելի. Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետի հետ: Կառավարության այսօրվա նիստում Պապիկյանը նշեց, որ մարզպետն աշխատանք է տանում սահմանապահ ծառայության և Պաշտպանության նախարարության գործընկերների հետ: «Այս պահին սահմանապահ զորքերը և ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով և, խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, նշեմ, որ ՀՀ սահմաններն ամուր են և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր