Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան․ Նիկոլ Փաշինյան. Tert.am
2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը։
«Մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի՝ Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»,- հայտարարեց կառավարության ղելավարը։
Փաշինյանը նաև շեշտեց, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան։
«Իհարկե, այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ և սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագրի չկնքելու պատճառը կողմերի անվստահությունն է միմյանց նկատմամբ։