1132 դիտում
22:03 16-11-2023
ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող օրինագիծը
ԱՄՆ Սենատն ընդունել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը: Գրում է Tert.am-ը։
Օրինագծի հեղինակը սենատոր Գերի Փիթերսն է, որը գլխավորում էր 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ պատվիրակությունը։ Փիթերսը օրինագիծը ներկայացրել էր 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի հարձակումների։
Փաստաթղթի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահն այլևս չի կարողանա կասեցնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, այսինքն՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կարգելվի, քանի դեռ այդ երկիրը ձգտում է ԼՂ հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և ռազմական ճանապարհով:
Նշենք, որ օրենք դառնալու և գործողության մեջ մտնլու համար օրինագիծը դեռ պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և հաստատվի նախագահի կողմից:

Նմանատիպ նյութեր
4552 դիտում
15:56 14-10-2016
Կողմ՝ 156, դեմ՝ 146. Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
3127 դիտում
09:13 05-08-2022
Անհապաղ դադարեցրե՛ք ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին. կոնգրեսական Ջեքի Սփիեռ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
910 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1183 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1087 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել