211652_close_icon
views-count1180 դիտում article-date 10:16 17-11-2023

Աստրախանում բնակելի շենքի մասնակի փլուզման պատճառ կարող էին դառնալ բնակարաններից մեկում իրականացված վերանորոգման աշխատանքները

ՌԴ Աստրախան քաղաքում հինգհարկանի բնակելի շենքի մասնակի փլուզման պատճառ կարող էր դառնալ բնակարաններից մեկում իրականացված վերանորոգումը։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մարզային վարչությունը։

«Նախնական տվյալներով՝ փլուզումը տեղի է ունեցել անձը չպարզված անձանց կողմից վերոնշյալ շենքի բնակարաններից մեկում շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ, որոնց հետևանքով վնասվել են շենքի կրող կառուսատարրերը»,- ասված է գերատեսչության թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Աստրախանում հինգհարկանի բնակելի շենքը մասամբ փլուզվել է, ինչի հետևանքով մի տարեց կին զոհվել է, իսկ ևս մի քանի մարդ համարվում է անհետ կորած։

Պրիվոկզալնայա փողոցում գտնվող բնակելի շենքի պատին առաջացած ճաքի մասին ՌԴ ԱԻՆ-ը հաղորդագրություն է ստացել ժամը 17։57-ին, ինչից հետո սկսվել է բնակիչների տարհանումը։ Ժամը 18։27-ին շենքի երրորդ ու չորրորդ մուտքերը փլուզվել են։

Փրկարարները շենքից տարհանել են 213 մարդու, այդ թվում՝ 37 երեխայի։ Տահանված անձանց համար դպրոցներում ժամանակավոր կացության երեք կետ է բացվել։ Դեպքի վայրում աշխատում է 176 փրկարար ու 39 միավոր տեխնիկա։

Միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Նմանատիպ նյութեր