1495 դիտում
14:20 17-11-2023
Դանիել Հիլեր. «Ֆասթ Բանկում մենք շարունակաբար ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիայի մեջ՝ բարելավելու մեր թվային բանկինգի ծառայությունները»
Թվային բանկինգը կարևոր և զարգացող թեմա է ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի ֆինանսական ոլորտում և նպատակ ունի տեխնոլոգիաների, թվային հարթակների օգտագործման միջոցով հաճախորդներին բանկային ծառայություններ առաջարկել։ Այս մոտեցումը կարևորվում է հատկապես վերջին տարիներին, քանի որ մարդիկ իրենց ֆինանսների արդյունավետ կառավարման համար սկսել են այլընտրանքային ուղիներ փնտրել։ Ֆասթ Բանկի Խորհրդի անդամ Դենիել Հիլերը, ով 80-ականներից
աշխատում է ֆինանսական ոլորտում, անդրադարձել է Հայաստանում թվային բանկինգի զարգացման միտումներին և այդ համատեքստում՝ հաճախորդների հետ ֆիզիկական կապի պահպանման կարևորությանը։
«Ֆասթ Բանկում ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիաների մեջ՝ բարելավելու թվային բանկինգի մեր ծառայությունները, միևնույն ժամանակ, կարևորելով հաճախորդների հետ ֆիզիկական շփման պահպանումը՝ շարունակաբար զարգացնում ենք մեր աշխատակիցների հմտությունները։ Ես հավատում եմ, որ ավանդական շփումը թվային բանկինգի համադրությամբ կարող է ապահովել հաճախորդների լավագույն սպասարկումը: Ֆասթ Բանկի ռազմավարությունը մշակվել է աշխարհահռչակ թվային բանկի մոդելի լավագույն փորձի հիման վրա, որը ենթադրում է՝ մեզ համար հաճախորդը բիզնես մոդելի կենտրոնն է, ում տրամադրելու ենք անհատականացված բանկային ծառայություններ՝ արդյունավետ լուծումներով: Դրան զուգահեռ, կիրառելու ենք նաև տարբեր այլ մոտեցումներ»,-ասել է Հիլերը։
Դանիել Հիլերը խոսել է նաև Բանկի Խորհրդի կազմում ընդգրկվելու, ընդհանուր մշակույթի և կորպորատիվ կառավարման մեջ իր ունեցած փորձառության ու դերի մասին, ինչպես նաև անդրադարձել է Ֆասթի ապագա ծրագրերին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1435 դիտում
12:17 04-06-2024
Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին (տեսանյութ)
1663 դիտում
14:35 18-08-2023
Հայաստանում և տարածաշրջանում միակ ավտոմատացված պահատուփերի համակարգը՝ Ֆասթ Բանկում
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»