865 դիտում
10:51 20-11-2023
Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այսօր կժամանի Հայաստան
Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունն այդ երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Այ մասին ասված է ՀՀ-ում ՄԹ դեսպանության հաղորդագրության մեջ:
«Նախարար Դոքերթին կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։
Տարվա ընթացքում տարածաշրջան կատարելիք երրորդ այցի ընթացքում նա կքննարկի Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգերը և կխթանի Միացյալ Թագավորության փորձը՝ աջակցելու Ադրբեջանի անցմանը վերականգնվող էներգիային։
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում, որը կմեկնարկի այսօր (նոյեմբերի 20-ին), կընդգծի Միացյալ Թագավորության ակտիվացող աջակցությունն ու համագործակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
Ռուսաստանի հարավային սահմանին գտնվող տարածաշրջանը շարունակում է խոցելի մնալ արտաքին միջամտության նկատմամբ, մինչ վերականգնվում է հակամարտության հետևանքներից և փորձում է առաջ մղել բարեփոխումների օրակարգերը՝ ի նպաստ ազատության ու անկախության ժողովրդավարական ընտրության։
Հիմնվելով այս տարի երեք երկրների հետ կայացած պաշտոնական ռազմավարական երկխոսությունների վրա՝ նախարար Դոքերթին կառաջարկի ընդլայնել առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության շրջանակը՝ տնտեսությունների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցմանը նպաստելու համար:
Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Երեւան ժամանելուց առաջ ասել է.
«Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։
Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»:
Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։
Թբիլիսիում նա կհաստատի ՄԹ աներկբա աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կաջակցի նրա եվրաատլանտյան ձգտումներին՝ Վրաստանի կառավարության և ժողովրդի կամքին համահունչ:
Միացյալ Թագավորությունն աշխատում է Վրաստանի կառավարության հետ՝ ռուսական ագրեսիայի դեմ իր դիմակայունությունն ամրապնդելու նպատակով, այդ թվում 2022 թվականի ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում համաձայնեցված՝ Վրաստանի կարիքներին համապատասխան աջակցության փաթեթի միջոցով:
Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։
Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և ավելի լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:
Միացյալ Թագավորությունն առաջին երկրներից էր, որն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին ականազերծման գործում՝ տրամադրելով սարքավորումներ և տեղական իշխանությունների համար դասընթացներ ականազերծման վերաբերյալ։
Նախարար Դոքերթին Բաքու է ժամանում հենց այն ընթացում, երբ ՄԹ-ն շարունակում է գործակցությունը՝ իր աջակցությունը տրամադրելով պայթուցիկ զինամթերքի ոչնչացման մասնագիտացված դասընթացների անցկացման համար, որոնք անհրաժեշտ հմտություններ կապահովեն բարձր վտանգավորության միջավայրում աշխատելու համար։

Նմանատիպ նյութեր
671 դիտում
23:33 18-01-2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ
6284 դիտում
11:39 26-09-2017
Հայաստան կժամանի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»