211652_close_icon
views-count79648 դիտում article-date 17:42 21-11-2023

Առեղծվածային դեպք՝ Երևանում. Ձորաղբյուր ճանապարհի պենոպլաստի գործարանի մոտ՝ գազատար խողովակից կախված, հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ պենոպլաստի գործարանի մոտակայքում, ծառից կամ երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ Հրանտ Աբրահամյանն ու Գոռ Հովհաննիսյանը սահմանազատել են տարածքը, մինչև ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչ Ռոբերտ Մկրտչյանի գլխավորությամբ:

Փրկարարները հայտնաբերել են դին կախված՝ ծառի մոտ անցկացված գազատար խողովակից և մոտեցրել դիատարին:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Ա.-ն է:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա, որով, ըստ նախական տեղեկությունների, տղամարդը եկել է նշված վայր, և կախվելու միջոցով ինքնասպան եղել:

Դեպքի վայրում մահացածի հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել էր, փրկարարներն ու ոստիկանները նրանց օգնություն են ցուցաբերել:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր