211652_close_icon
views-count1333 դիտում article-date 13:06 23-11-2023

«Ռոսիա 24»-ի լրագրողը զոհվել է Զապորոժիեում անօդաչուի հարվածից

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը մահացել է Զապորոժիեի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով։

Այս մասին ուղիղ եթերում հայտնել է լրագրող Վլադիմիր Սոլովյովը։ Նա նաև ասել է, որ Մաքսուդովն առաջին իսկ օրերից աշխատել է հատուկ ռազմական գործողության գոտում և բազմիցս ռեպորտաժներ է նկարահանել Դոնեցկից։

Baza հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ նոյեմբերի 22-ի կեսօրին Մաքսուդովը նկարահանումներ կատարելիս է եղել Միրնի գյուղի մոտ, երբ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք է նետվել։ MASH թելեգրամյան ալիքը պարզաբանում է, որ լրագրողը ռեպորտաժ էր նկարահանում 503-րդ մոտոհրաձգային գնդի մասին։

Ռազմական թղթակիցը ստացել է բեկորային վնասվածքներ, վերջույթների բաց կոտրվածքներ, պոկվել են նրա մատները։ Մաքսուդովին տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղից որոշել են գիշերը տեղափոխել Ջանքոյ։ Սակայն, չնայած բժիշկների ջանքերին, նա ճանապարհին մահացել է։

Նմանատիպ նյութեր