211652_close_icon
views-count904 դիտում article-date 23:24 23-11-2023

Թուրքիա-Ռուսաստան առևտրի ծավալները 2023-ին կկազմեն 65 մլրդ դոլար

Նոյեմբերի 23-ին Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը զրուցել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ: Գրում է Ermenihaber-ը։

Բուրավովը, անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին, ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալներին:

Նա նշել է, որ 2022-ին առևտրաշրջանառությունը կազմել է 65 մլրդ դոլար:

«Այս տարի (2023) ևս նույն կերպ կլինի: Մենք կպահպանենք դինամիկան».-հավելել է ռուս դիվանագետը:

Բուրավովը, խոսելով երկու երկրների միջև բնական գազի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասել է նաև, որ դրանք կյանքի կոչելու նպատակով մանրամասն քննարկումներ են ընթանում:

Խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում գազային հաբ ստեղծելու հայտարարության մասին է: 

Նմանատիպ նյութեր