211652_close_icon
views-count26589 դիտում article-date 11:36 24-11-2023

Երևանի գնդի պարեկների հերթական խոշոր չափի թմրանյութի հայտնաբերման դեպքը՝ Դավիթաշենում. 23-ամյա կասկածյալը Nissan-ով տեղափոխվեց ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայութան Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները միայն այս տարի թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում բացահայտել են մեծ թվով թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ այդ թվում իրացման, օգտագործման, հանցագործ աշխարհի լեզվով ասած «բառիկների», ինչպես նաև տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների տարածողների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական խոշոր չափի թմրանյութի հայտնաբերման դեպքը ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները հայտնաբերել են նոյեմբերի 22-ին: 

ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ թմրամիջոց կա: Գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանի և Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ ենթադրյալ կասկածյալի Nissan մակնիշի ավտոմեքենան պարեկները հայտնաբերում են Դավիթաշեն 2-րդ թաղամասում, որտեղից վարորդին, ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: 

Արդեն տեղում  պարզվում է, որ նա Երևանի բնակիչ 23-ամյա Ա. Զ.-ն է, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զիպ փականով 20 հատ պոլիէթիլենային տոպրակ՝ լցված սպիտակ բյուրեղանման զանգվածով՝ ընդհանուր 16.47գ. կշռով, 8 կպչուն ժապավենով պոլիէթիլենային տոպրակներ՝ լցված ընդհանուր 6.24գ. կշռով բյուրեղանման զանգվածով:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով կնիքվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր