149702 դիտում
21:04 24-11-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. ՌԴ քաղաքացին, ով ներկայացել է, որ ինքը ՌԴ դատախազի օգնականն է, ոստիկաններին հայտնել է, որ «Օրբելի» հյուրանոցի դիմաց թալանել են իր Mazda CX 5-ը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՌԴ քաղաքացի 36-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին, ժամը 21:00-ից միչև նոյեմբերի 20-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայում՝ «Օրբելի» հյուրանոցային համալիրի դիմաց կայանված, իր կողմից շահագործվող Mazda CX 5 մակնիշի ավտոմեքենայի տարբերանշանը գողացել են, որն իր մեջ ներառում է դիստրոնիկ համակարգ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:
Տեղում Արթուր Գ.-ն ոստիկաններին, ապա ժամանած Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Ռուսաստանի Դաշնության դատախազի օգնական:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
15524 դիտում
01:57 09-12-2014
Երևանում` մետրոպոլ հյուրանոցի դիմաց բախվել են KIA-ն ու Mazda-ն. Mazda-ում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ