211652_close_icon
views-count109011 դիտում article-date 16:19 17-06-2018

Արտակարգ դեպք Դիլիջանում. «Միմինո» հյուրանոցի տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ 30-ամյա հանգստացողը սպառնացել է իրեն և երեխային՝ ասելով, որ երկուսին էլ սպանելու է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Միմինո» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բադիրյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ ժամը 23։00-ի սահմաններում 1 օր առաջ նշված հյուրանոցային համալիրում հանգստացող Երևանի բնակիչ՝ 30-ամյա Սիմոն Պ.-ն հյուրանոցային համալիրում սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, իսկ հետո մի քանի անգամ հարվածել է հյուրանոցի տնօրեն՝ 44-ամյա Գայանե Մ.-ին և նրա երեխային, այնուհետև կոտրել է գույքը, իսկ հետո էլ սպառնացել, որ կսպանի տնօրենին ու նրա երեխային՝ այդ ընթացքում խանգարելով նաև հյուրանոցում գտնվող հանգստացողների հանգիստը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Սիմոն Պ.-ին և տեղափոխել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սիմոն Պ.-ն ենթարկվել է բժշկական փորձաքննության՝ պարզելու համար սթափության աստիճանը, և դեռևս եզրակացության պատասխանը ոստիկանությունը չի ստացել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր