211652_close_icon
views-count72628 դիտում article-date 23:39 24-11-2023

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Ստեփանավանում ընտանիքի 8 անդամներ տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն․ ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժին պետ Սուրեն Բագրատունյանը։

Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ստեփանավան քաղաքի բնակիչներ 63-ամյա Լարիսա Մ․-ն, 71-ամյա Ժորա Հ․-ն, 39-ամյա Սարգիս Հ․-ն, 34-ամյա Անի Ս․-ն , 3-ամյա Տիրան Հ․-ն, 42-ամյա Լուսինե Հ․-ն, 10-ամյա Արամ Հ․-ն և 16-ամյա Անժելա Հ․-ն։ Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Բաղրամյան փողոցի իրենց տնից՝ խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով ինքնազգացողությունները վատանալուց հետո։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ազգականներ են։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր