211652_close_icon
views-count829 դիտում article-date 18:17 27-11-2023

Թուրքիան Իսրայելին մեղադրում է լրագրողներին «‎հետապնդելու ու թիրախավորելու մեջ»‎

Թուրքիայի  նախագահականի  հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը կրկին դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում։ Ալթունի խոսքով՝ այս անգամ Իսրայելի զինված ուժերը հետապնդում են այն լրագրողներին, որոնք ռեպորտաժներ են պատրաստում գերիների ու պատանդների փոխանակման  վերաբերյալ։ Գրում է Ermenihaber-ը։

«Մենք դատապարտում ենք Իսրայելի վարչակազմին պատանդների փոխանակումը լուսաբանող լրագրողներին հետապնդելու, նրանց վրա ռետինե փամփուշտներով կրակելու և գազ ու ծխային ռումբեր նետելու համար: Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումներն անմեղ պաղեստինցիների, լրագրողների, բուժաշխատողների և հումանիտար աշխատողների վրա՝ հարգելով միջազգային իրավունքը», -  նշել է Ալթունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Իսրայելը ազատ է արձակել 39 դեռահաս պաղեստինցի բանտարկյալների։ Արդյունքում ազատ արձակվածների թիվը ընդհանուր առմամբ հասել է 117-ի։ Իսկ «Համաս»-ը հայտնել էր, որ ազատ է արձակել 13 իսրայելցու, 3 թայլանդցու և 1 ռուսաստանցու։

Նմանատիպ նյութեր