211652_close_icon
views-count1840 դիտում article-date 20:26 27-11-2023

Սև ծովի փոթորկից տուժել է Բաթումին. հեղեղվել են քաղաքի փողոցները

Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է ուժգին փոթորիկ է մոլեգնում. Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին   հայտնում է տեղական «Բաթումելեբի» գործակալությունը։

«Փոթորիկը Սև ծովում հասնում է 4-5 բալի: Ուժեղ ալիքների հետևանքով վնասվել է Բաթումիի նոր բուլվարի ենթակառուցվածքը, հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները, որոշ բաժանորդների էլեկտրաէներգիա չի մատակարարվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ականատեսները սոցցանցերում կադրեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են ալիքները հասնում մոտակա բակերը՝ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Վնասվել են նաև Քոբուլեթիի ենթակառուցվածքները: Սկսել են վերականգնման աշխատանքները։

Նմանատիպ նյութեր