1297 դիտում
09:53 28-11-2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն ստիպված կլինի օգտագործել ցանկացած գործիք՝ կանխելու դա. Ջեյմս Օ՝Բրայեն
Միացյալ Նահանգները պատրաստ է ինչպես աջակցել Անդրկովկասով Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա առևտրային ճանապարհ ստեղծելու փորձերին, այնպես էլ արգելափակել նման նախագծերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժ կիրառելու դեպքում։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՝Բրայենը։
«Մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու իրական հնարավորություն: Եվ դրանում մենք տեսնում ենք նաև ամբողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։
Օրինակ, եթե առևտուրը կարողանա Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով անցնել Թուրքիա, ապա դա էական խթան կհանդիսանա բոլոր այն երկրների համար, որոնք գտնվում են այդ առևտրային ճանապարհին։ Եվ մենք կողջունենք դրա մի մասը լինելու հնարավորությունը», - ասել է ամերիկացի պաշտոնյան:
Միևնույն ժամանակ դիվանագետը նախազգուշացրել է, որ «եթե դրան խաղաղ ճանապարհով չհասնելու որոշում կայացվի», ապա ամերիկյան իշխանությունները «ստիպված կլինեն օգտագործել ցանկացած հնարավոր գործիք՝ կանխելու նման տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումը»։
Օ՝Բրայենը հավելել է, որ Վաշինգտոնն այժմ սպասում է Բաքվի և Երևանի պատասխանին։
«Մենք շատ պարզ հասկացրել ենք կողմերին, թե ինչ ենք ակնկալում տեսնել, ինչպես նաև՝ ինչ հետևանքներ կունենան հակադարձ գործողութունները: Այնպես որ, տեսնենք՝ ինչ կորոշեն կողմերը։ Մենք գիտենք, որ նրանք հետաքրքրություն են հայտնել խաղաղ համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու հարցում, և մենք շատ կցանկանայինք դա տեսնել»,- ասել է պետքարտուղարի օգնականը:

Նմանատիպ նյութեր
847 դիտում
20:34 05-04-2024
ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն
898 դիտում
20:15 28-06-2024
ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն
Այս բաժնից
439 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1048 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
724 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել