211652_close_icon
views-count86982 դիտում article-date 22:40 04-12-2023

Սպանություն՝ Կոտայքի մարզում. Աբովյանում, բազմաթիվ վնասվածքների հետքերով, հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 23 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ ՄՍԴՈՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:

Ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում հայտնաբերել են տղամարդու դի, որի վրա առկա են եղել վնասվածքների հետքեր: 

Մինչ Կոտայքի բաժնի ծառայողները փորձում էին պարզել մահացածի ինքնությունը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոսահար Մաջդարն է: 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր