211652_close_icon
views-count1051 դիտում article-date 17:41 06-12-2023

Ղարաբաղին մենակ թողնելու վերաբերյալ արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղին մենակ թողնելու վերաբերյալ արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն:

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան»խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին։

Ո՞րն է ՀՀ ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր «Ապագա կա» ծրագրերի շրջանակներում, հարցրել էր Օհանյանը․

Փաշինյանը նշեց, որ իրենց ռազմավարությունը ՀՀ-ի պետականությունը, ինքնիշխանությունն ամրապնդելն է։
«Մենք շարունակելու ենք այս ճանապարհով։ Գնալով համոզվում եմ, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցը օգտգործվել է մի նպատակի համար, «որ ՀՀ-ում պետություն չկայանա»»։

Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, որ ՀՀ կառավարությունն անտարբեր է մնացել Արցախի նկատմամբ, որ Ղարաբաղին  մենակ են թողել։

«Նման արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն, ուրիշ բառ ես պարզապես չեմ կարող օգտագորել»,-ասաց նա։

Փաշինյանը, խոսելով գերիների վերադարձի մասին, նշեց, որ հնարավոր վերադարձի համար  ամեն բան արվում է, ամենօրյա աշխատանք է տարվում։

Նմանատիպ նյութեր