211652_close_icon
views-count1234 դիտում article-date 21:38 06-12-2023

Էրդողանը մեկնում է Հունաստան

Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 6-ին մեկնելու է Հունաստան, որտեղ հանդիպելու է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միչոտակիսի հետ, ինչպես նաև Հունաստանի նախագահի հետ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։ 

Աղբյուրի տեղեկություններով, քննարկվելու են թուրք-հունական հարաբերությունների առանցքային հարցերը, այդ թվում` Էգեյան ծովի ավազանում պահպանվող լարվածությունը երկու երկրների միջև։

Նաև հանդիպումներ տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների միջև։ Նշվում է, որ Էրդողանի այցի ընթացքում կլինի ուժեղացված պարեկային ծառայություն։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանի անվտանգությունն օդանավակայանում  կպահպանեն  3500 ոստիկաններ, ինչպես նաև դրոններ ու ուղղաթիռներ։

Նմանատիպ նյութեր