1243 դիտում
15:28 09-12-2023
Մարին Լը Պենը կկանգնի դատարանի առաջ՝ կեղծ աշխատատեղերի գործով
Ֆրանսիայի «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը և կուսակցության ևս 26 անդամ կկանգնեն դատարանի առջև՝ Լը Պենի կուսակցության եվրոպացի պատգամավորների օգնականների համար ենթադրյալ կեղծ աշխատատեղեր ստեղծելու գործով։
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Փարիզի դատախազությունը։
Երկու դատավոր դատախազության պահանջով որոշել են դատել «Ազգային միություն» կուսակցությունից 27 հոգու։ Կուսակցությունը, սակայն, հայտարարել է, որ ոչ մի իրավախախտում չի կատարել։
«Մենք պաշտոնապես մերժում ենք մեր Եվրախորհրդարանի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին առաջադրված մեղադրանքները», - ասել են կուսակցությունից՝ մատնանշելով, որ լսումները թույլ կտան ներկայացնել իրենց ապացույցներն ու փաստարկները։
Հետաքննությանը ներգրավված է 27 մարդ, այդ թվում՝ Մարին Լը Պենը և նրա հայրը՝ վերանվանված «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենը։ Դատախազությունը պահանջում է, որ հիմնական մեղադրյալները դատվեն Փարիզի ուղղիչ դատարանում՝ 2004-2016 թվականներին Եվրամիության պետական միջոցների չարաշահման մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր
1698 դիտում
11:55 16-04-2014
Մարին Լե Պենը ժամանել է Կրեմլ․ տեսանյութ
708 դիտում
13:02 10-04-2015
Մարին Լը Պենը քաղաքականությունից հեռանալու կոչ է արել հորը
1360 դիտում
14:45 20-05-2016
Մարին Լե Պենը խոստանում է ճանաչել Ղրիմը, եթե ընտրվի Ֆրանսիայի նախագահ
Այս բաժնից
1078 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1003 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
844 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու