211652_close_icon
views-count1354 դիտում article-date 17:57 09-12-2023

ԱՄՆ մասնակցությամբ անհնար է արդար խաղաղություն հաստատել Գազայում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անհնար է արդար խաղաղություն հաստատել Գազայում։

«Միայն ԱՄՆ-ն է կողմ քվեարկել հրադադարից հրաժարվելուն, հնարավո՞ր է նման արդարություն։ Արդար աշխարհ հնարավոր է, բայց ոչ Ամերիկայի հետ, ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է»- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով շաբաթ օրը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը վետո էր դրել Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական զինադադարի պահանջով բանաձևի նախագծի վրա։ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ Անվտանգության խորհրդի մնացած անդամները կողմ են քվեարկել։ Փաստաթուղթը համահեղինակել է ՄԱԿ-ի առնվազն 97 անդամ:

Նմանատիպ նյութեր