1051 դիտում
18:38 09-12-2023
Անահիտ Մանասյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է «Գազպրոմ Արմենիա» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտներին։
Անահիտ Մանասյանը դպրոցականներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը, ինչպես նաև անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի առանձնահատկություններին։
«Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր խնդիրներ․ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները, կրթության իրավունքը, լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքը և այլն։
Ներկայացվել են նաև առանց մեծահասակների միջնորդության Պաշտպանին դիմելու բոլոր եղանակները, այդ թվում` 116 թեժ գծի հեռախոսահամարի միջոցով։
Հանդիպման ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար։

Նմանատիպ նյութեր
952 դիտում
20:43 18-11-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի սաներին
1411 դիտում
18:53 20-10-2014
Արա Զոհրաբյանը ընդունել է «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին
Այս բաժնից
802 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել