34548 դիտում
15:25 10-12-2023
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 07-ը հարվածել է ճանապարհին հայտնված «Զազո» կովին. վիրավոր ուղևորին, մինչ շտապօգնության ժամանումը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններում պարեկային ծառայությունում առաջնահերթություններից է համարվում նաև վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելը, գաղտնիք չէ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը առաջնահերթություններից է համարվում նաև դեպքի վայրում մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը պարեկները կարողանան ճիշտ և գրագետ բուժօգնություն ցուցաբերեն վիրավորներին:
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ապացուցեցին, որ բավականին հմուտ տիրապետում են նաև վիրավորին առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու գործին:
Ժամը 18:50-ի սահմաններում Վարդենիս-Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի 53 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Էդգար Հ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Գագիկ Ղ.-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունին:
Բախման հետևանքով Էդգար Հ.-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Անգին Բ.-մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակի ամբուլատոր կենտրոն»:
Մինչ նշված կենտրոնի բժիշկների շտապօգնության ժամանումը՝ Անգին Բ.-ին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ՊԾ Գեղարքունիքի մարզի պարեկները, ովքեր, օգտագործելով իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփը, մշակել և վիրակապել են վիրավորի վերքերը, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխել են ամբուլատոր կենտրոն:
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով խոշոր եղջերավոր անասունը՝ «Զազո» կովը, ստացել է միայն վնասվածքներ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+