211652_close_icon
views-count994 դիտում article-date 16:20 11-12-2023

Իրանը Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը դիտարկում է որպես դրական քայլ. ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու Թեհրանի դիվանագիտական ջանքերին, հայտարարել է, որ Իրանը ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը տարբեր հարցերում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ։

«Իրանը համատեղ հայտարարությունը դիտարկում է որպես դրական քայլ երկու երկրների միջև փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ»,-  Քանանիի խոսքը մեջբերել է IRNA-ն:

Խոսնակը նաև նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը կարևոր գործոն է կողմերի միջև համագործակցության և վստահության պայմաններ ստեղծելու համար։

«Իրանը հուսով է, որ բանակցային գործընթացը արդյունավետ կլինի և պատրաստ է օգնել երկու հարևան երկրին հասնել կայուն խաղաղության»,- հավելել է նա։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Նմանատիպ նյութեր