211652_close_icon
views-count1612 դիտում article-date 22:24 13-12-2023

Թուրքիայում բնակվող ռուսների թիվը կտրուկ նվազել է

Թուրքիայում կացության իրավունք ունեցող ռուսների թիվը դեկտեմբերի 7-ի դրությամբ 2023 թվականի հունվարի համեմատ նվազել է 34 տոկոսով՝ հասնելով 101 հազարի։ Գրում է Ermenihaber-ը։

Այս մասին հայտնում է  «РИА Новости»-ն՝ հղում անելով Թուրքիայի միգրացիոն վարչության տրամադրած տեղեկատվությանը։ Ըստ այդ տվյալների՝ 53 հազար ռուս լքել է երկիրը։

Հունվարին Թուրքիայում բնակվել է ավելի քան 154 հազար կացության իրավունք ունեցող ռուսաստանցի։

Ընդհանուր առմամբ Թուրքիայում նոյեմբերի սկզբի դրությամբ կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների թիվը նոյեմբերի սկզբին կազմում էր 1 մլն 111 հազար։ Նրանց մեծ մասը գրանցված էր Ստամբուլում։

Նմանատիպ նյութեր