949 դիտում
12:20 14-12-2023
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը և մի քանի նախարար հրաժարական են տվել սկանդալի պատճառով
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար և կառավարության «երկրորդ մարդը» համարվող Հիրոկաձու Մացունոն հրաժարական է տվել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) քաղաքական նվիրատվությունների հանգանակման հետ կապված սկանդալից հետո:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Մացունոն իր հրաժարականի մասին հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Ես վարչապետ Կիսիդային հայտնեցի, որ ցանկանում եմ հեռանալ նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի պաշտոնից, որպեսզի չառաջացնեմ քաղաքականության իրականացման կասեցումներ, և հրաժարական տվեցի», - ասել է նա։
Նախարարների կաբինետում գլխավոր քարտուղարի պաշտոնն առանցքային է։ Հենց նա է համակարգում բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների գործունեությունը, ինչպես նաև օրական երկու անգամ մամուլի ասուլիսներում հանդես է գալիս կառավարության անունից։
Սկանդալի մեջ ներքաշված են ԼԴԿ-ի մի քանի խմբակցություններ, հիմնականում՝ նախկինում հանգուցյալ վարչապետ Սինձո Աբեի կողմից ղեկավարվող ամենամեծ ներկուսակցական խումբը։ Այս սկանդալի պատճառով կառավարության վարկանիշը, ըստ հարցումների, շեշտակի նվազել է՝ մինչև ռեկորդային 17,1 %-ի, ինչը «վտանգավոր նշագիծ» է համարվում:
Ավելի վաղ լիազորությունները վայր դնելու դիմումներ են ներկայացրել նաև Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յասուտոսի Նիսիմուրան, գյուղատնտեսության գերատեսչության ղեկավար Իտիրո Միյասիտան, վարչական հարցերի նախարար Ձյունձի Սուձուկին, ինչպես նաև ԼԴԿ-ի այլ պաշտոնյաներ:
Ըստ մեղադրանքների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խոշորագույն խմբակցության գործիչները վերջին հինգ տարիների ընթացքում անձնական օգտագործման համար ապօրինաբար յուրացրել են հասարակության և բիզնեսի կողմից առնվազն 500 միլիոն իեն (ավելի քան 3,4 միլիոն դոլար) գումարի քաղաքական նվիրատվությունները:

Նմանատիպ նյութեր
1245 դիտում
16:01 03-09-2015
Գվատեմալայի նախագահը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական է տվել
1793 դիտում
15:50 20-05-2016
Սան Ֆրանցիսկոյի ոստիկանապետը հրաժարական է տվել ռասիստական սկանդալի ֆոնին
1636 դիտում
12:40 31-05-2016
Սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Բրազիլիայի Կոռուպցիայի դեմ պայքարի նախարարը
Այս բաժնից
1078 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1003 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
844 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու