934 դիտում
17:08 15-12-2023
Իսպանիայում ձերբակալել են օդանավակայանի 14 աշխատողների՝ ճամպրուկներից 2 միլիոն եվրոյի գողությունների համար
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է Կանարյան կղզիների «Տեներիֆե-Հարավային» միջազգային օդանավակայանի 14 աշխատողների՝ ուղևորների ճամպրուկներից գողությունների կասկածանքով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին ասված է իրավապահ մարմինների մամուլի տեղեկագրում։
Ըստ տարածված տեղեկատվության՝ օդանավակայանի ևս 20 աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Ենթադրվում է, որ միայն հայտնաբերված գողացված իրերի արժեքը կազմում է գրեթե 2 միլիոն եվրո։
Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահները նկատել են ճամպրուկներից գողությունների հարցով ճանապարհորդների գանգատների թվի աճ:
Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները խուզարկություններ են կատարել ինչպես օդանավակայանի աշխատողների պահախցիկներում, այնպես էլ նրանց ավտոմեքենաներում և տներում։ Ի թիվս այլ բաների, իրավապահներն առգրավել են մի քանի տասնյակ թանկարժեք ժամացույցներ, 120 ոսկերչական զարդեր, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային սարքեր և կանխիկ գումար:
Նմանատիպ նյութեր
2478 դիտում
14:54 03-10-2019
Կառավարությունը Գերմանիայից 20 մլն եվրոյի վարկ և մոտ 11 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա
9673 դիտում
23:47 16-01-2020
Ռուս ֆոտոմոդելին Իսպանիայում ձերբակալել են «Միլանի» խաղացողին բռնաբարության մեջ զրպարտելու համար
Այս բաժնից
1036 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
967 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
811 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու