211652_close_icon
views-count1279 դիտում article-date 16:33 17-12-2023

Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս

Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս։ Փոխանցում է Tert.am-ը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն,, այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Էֆենդիզադեն։

Փոխնախարարը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախագիծը նախատեսվում է սկսել 2024 թվականի սկզբին, այսինքն՝ կես ամսից։

Շահրիյար Էֆենդիզադեն ընդգծել է, որ 162 կմ երկարությամբ այս երկաթուղային գիծը Իրանի համար հաջորդ տարվա ամենակարեւոր երկաթուղային նախագիծն է։

Ռեշտ-Աստարա երկաթգիծը Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքի մի մասն է, որը կմիացնի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։

Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքն իր հերթին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, որը կմիավորի Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի տրանսպորտային հաղորդակցությունները։

Նմանատիպ նյութեր