211652_close_icon
views-count913 դիտում article-date 16:45 18-12-2023

Մեքսիկայում երեկույթի մասնակիցների վրա հարձակման հետևանքով 12 մարդ Է զոհվել

Մեքսիկայի Կենտրոնական Գուանախուատո նահանգում երեկույթի մասնակիցների վրա հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, հաղորդում է Reuters-ը:

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել լուսադեմին Սալվատերա քաղաքում:
Նշվում է, որ զինված խումբը կրակ է բացել երեկույթի հյուրերի ուղղությամբ։ Հարձակում իրականացրածների և զոհերի ինքնության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Վիճակագրության համաձայն ՝ վերջին տարիներին Գուանախուատոն, որտեղ տեղակայված են զգալի թվով ավտոմոբիլային և ավիացիոն գործարաններ, դարձել է երկրի ամենադաժան նահանգներից մեկը՝ թմրանյութերի առևտրով զբաղվող ազդեցիկ խմբավորումների միջև լարվածության ֆոնին:

Նմանատիպ նյութեր