211652_close_icon
views-count1552 դիտում article-date 17:07 20-12-2023

ՀՀ-ում Կոլումբիայի դեսպանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն

Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան օրերս այցելել է Բադալյան եղբայրների հիմնադրած  «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն: 

Դեսպանն ընկերության համահիմնադիր, Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում: Այդ թվում այցելել է «Ֆասթ Բանկ»-ի, «Ucraft»-ի, «Hoory»-ի, «Fast Media»-ի, Creedroomz-ի գրասենյակներ:

Ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը դեսպանին ներկայացրել է ընկերությունների բազմապրոֆիլ ապրանքանիշները, որոնք գործում են ծրագրային ապահովման մշակման, ֆինանսական ծառայությունների, դիզայնի, ՏՏ անվտանգության և այլ ոլորտներում։ Ներկայացվեց նաև, որ այժմ Հայաստանում  «ՍոֆթԿոնստրակտ»-ն ու դրա հետ փոխկապակցված ընկերություններն  առաջատար տեխնոլոգիական մատակարարներ են:

«ՍոֆտԿոնստրակտ»-ում աշխատում են շուրջ 7000 ստեղծագործ մասնագետներ, ավելի քան տասն ապրանքանիշ է ներկայացնում ընկերությունը և 16 մասնաճյուղեր ունի 5 մայրցամաքներում։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր