33313 դիտում
12:41 21-12-2023
Երևանում հերթական ոտնձգությունն է իրականացվել «Հանրային ձայն» կուսակցության խորհրդատուի նկատմամբ. Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալներին
Դեկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել «Հանրային ձայն» կուսակցության անդամի նկատմամբ:
Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գործող «Զովք» սուպերմարկետի մոտ անհայտ անձինք հարձակվել են մի քաղաքացու վրա և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:
Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնի ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 12 հերթապահ խումբը Կոմիտասի փողոցից «թափք, գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի:
Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմքունի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Վարդան Հակոբյանն է, իսկ նրան նշված վայրում հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Բադալյանը և Երևանի բնակիչ 30-ամյա Վարդան Մարգարյանը:
Ոստիկանները դեպքից կարճ ժամանակ անց հայտնաբերել են նշված անձանց և ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Վ. Հակոբյանը հայտնել է, որ ինքը «Հանրային ձայն» կուսակցության խորհրդատու է, իսկ կասկածյանելներն ու փաստաթղթերը ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։