211652_close_icon
views-count874 դիտում article-date 18:42 21-12-2023

Պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ն միկրոչիպեր է ներկրում Թուրքիայի ու Մարոկոյի նավահանգիստներով

Ռուսաստանն  օգտագործել է Թուրքիայի ու Մարոկոյի նավահանգիստները տեխնոլոգիական սարքավորումների ներկրման համար։    Նման պնդում է առաջ է քաշել  «New York Times»-ը՝ նշելով, որ այդ երկրներից նավահանգսիտներով  Ռուսաստան է ներկրվել հեռահաղորդակցային  սարքավորումներ և միկրոչիպեր։  Գրում է Ermenihaber-ը։

Ըստ թերթի՝  տեղի է ունեցել ռուսական կառավարության էլեկտրոնային հասցեների միջոցով ուղարկված նամակների բովանդակության արտահոսք։

Նշվում է, որ սպառազինության համակարգերի միկրոչիպերը և անօդաչու թռչող սարքերն այժմ արդեն այնքան էլ դժվար չէ ձեռք բերել Ռուսաստանի համար:

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում պատերազմից ի վեր՝  22 ամիսների ընթացքում, Ռուսաստանը ուղիներ է գտել  նման տեխնիկական սարքավորումներ ներկրելու համար՝ խուսափելով նաև պատժամիջոցներից։

Ըստ թերթի՝ մի շարք միջնորդների օգնությամբ Ռուսաստանն ապրանքներ է ստանում արևմտյան  այնպիսի հայտնի ընկերություններից, ինչպիսիք են՝ «‎Cisco-ից», «‎HP»-ից, «‎Juniper»-ից, «Ericsson»-ից և «‎Nokia-ից»։

Պարբերականը նաև տեղեկացնում է, որ  ռուսական «Nag» առցանց խանութը բարձր տեխնոլոգիական արտադրանք է գնել ԱՄՆ-ից 100 մլն դոլարով, իսկ Չինաստանից՝ 150 մլն դոլարով։

Նմանատիպ նյութեր