211652_close_icon
views-count53819 դիտում article-date 23:54 21-12-2023

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Opel-ը մխրճվել է վթարված KamAZ-ի հետնամասում. վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերել կին կրտսեր պարեկը, ով մշակել է վերքերն ու վիրակապել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի վարչական տարածքում, մխրճվել է է KamAZ բեռնատարի հետնամասում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկ Ջուլիետտա Առուշանյանը։ Կրտսեր պարեկը, մինչ շտապօգնության ժամանումը, ավտոմեքենայի մեջ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, մշակել է վերքերն ու վիրակապել, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ KamAZ-ը, մինչ Opel-ի հետ բախումը, մեկ այլ՝ BMW մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի մեջ է հայտնվել, ու պարեկները ձևակերպել էին այդ վթարը, որի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկային։ Ու երբ KamAZ-ի վարորդը փորձել է մեքենան տեղափոխել, Opel-ը մխրճվել է KamAZ-ի մեջ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր