964 դիտում
12:53 22-12-2023
Վրաստանի նախկին վարչապետը պահանջում է Սաակաշվիլիին բանտ տեղափոխել
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար» կուսակցությունը պահանջում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել քրեակատարողական հիմնարկ, գրում է «Ալիք մեդիան»։
Վրաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցում կուսակցության անդամ Միխեիլ Դաուշվիլին ասել է, որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայի պալատից ուղիղ եթերով կուսակցական հավաք է անցկացրել, հանձնարարություններ է տվել, իր հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» վերամիավորման ծրագիր է ներկայացրել, իսկ դատավորը նրան չի ընդհատել։
Դաուշվիլին դատավորի վարքագիծը օրենսգրքի խախտում է գնահատում: Ընդդիմադիր կուսակցությունն իշխանությանը կոչ է անում դատարանին թույլ տալ արդարադատություն իրականացնել. «Դադարեցրեք Քրեական դատավարության օրենսգրքի սիստեմատիկ խախտումը և Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխեք քրեակատարողական հիմնարկ»:
Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն արձագանքել է Սաակաշվիլիին կլինիկայից տեղափոխելու կոչին. «Միխեիլ Սաակաշվիլին դիետա էր պահում, նա հիանալի վիճակում է, լավ տեսք ունի, հավանաբար՝ համապատասխան գերատեսչությունը որոշում (նրան բանտ տեղափոխելու մասին-խմբ.) կկայացնի»,- ասել է Կալաձեն։
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Սաակաշվիլիի քրեակատարողական հիմնարկ հնարավոր վերադարձի մասին խոսել է նոյեմբերի 10-ին։ Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է բժիշկների համապատասխան եզրակացությունը։

Նմանատիպ նյութեր
1829 դիտում
19:54 26-05-2014
Վրաստանի վարչապետը Ուկրաինայի նոր նախագահին խորհուրդ է տվել Սաակաշվիլիին իրեն մոտ չթողնել
2610 դիտում
16:15 01-10-2020
ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից
Այս բաժնից
871 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
709 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
811 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն