211652_close_icon
views-count958 դիտում article-date 21:15 22-12-2023

2023-ին Թուրքիայում հաստատվել է ավելի քան 6 մլն փախստական

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2023-ի առաջին 11 ամսվա ընթացքում Թուրքիա է այցելել շուրջ 53 մլն մարդ: Գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ նրանցից ավելի քան 46.5 մլն-ը եղել է օտարերկրացի, իսկ 6 մլն 17հզ 102-ը՝ փախստական:

Վերոհիշյալ տվյալների հիման վրա նախարարությունն արձանագրել է 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ այցելուների թվի 10.82 տոկոս աճ:

Նշենք նաև, որ հիշյալ ժամանակահատվածում Թուրքիա ամենից շատ այցելուները եղել են Ռուսաստանից: Նրանց թիվը, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23.02 տոկոսով, կազմել է 6.083.696 մարդ: 

Նմանատիպ նյութեր