211652_close_icon
views-count937 դիտում article-date 14:11 24-12-2023

Տիգրան Ավինյանը մաեստրո Հովհաննես Չեքիջյանին պարգևատրել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի միջոցառմանը: Այս մասին քաղաքապետը տեղեկացրել է Ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի՛ մաեստրո, Ձեր ուժն ու եռանդն իսկապես նախանձելի են և օրինակելի:

Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր ունեցած ներդրման համար, լիահույս եմ, որ «Արգիշտի առաջին» հուշամեդալն իր ուրույն տեղը կգտնի ձեր մյուս մեդալների և մրցանակների շարքում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր