1033 դիտում
11:59 26-12-2023
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը չի ստեղծվել Մայր աթոռի հետ գործակցությամբ
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը, որի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, չի ստեղծվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա շեշտեց, որ այդ դասագրքի կիրառումն անընդունելի է Հայ առաքելական եկեղեցու համար։
Աջապահյանը նշեց, որ պետական կառույցներ ներկայացնող լուրջ գիտնականներ, պատմաբաններ դեմ են արտահայտվել այդ դասագրքին և հրապարակել են իրենց կարծիքը։
«Մեզ համար զարմանք հարուցեց մանավանդ այն, որ գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ։ Մինչդեռ ոչ մի հարաբերություն չի հաստատվել Մայր աթոռի որևէ կառույցի հետ, և ապակողմնորոշող այդ հայտարարությունը դրված է մարդկանց մոտ այլ պատկերացում ստեղծելու համար»,- ասաց արքեպիսկոպոսը։
Նրա խոսքով` նման դասագրքի կիրառումն անընդունելի է ոչ միայն նրա համար, որ եկեղեցագիտական նյութերը սխալ են, այլ այն, որ դրանք շեղված են առայսօր գոյություն ունեցող բոլոր չափանիշներից և արմատապես տարբերվում են։
«Լրիվ փոփոխված է մոտեցումը, հերոսները դարձել են հակահերոսներ, ընդհակառակը` հակահերոսները դարձել են հերոսներ»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
910 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ