211652_close_icon
views-count1072 դիտում article-date 16:14 27-12-2023

Մոսկվան լավ հեռանկարներ է տեսնում Երևան-Բաքու և նախադրյալներ` Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման համար. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան լավ հեռանկարներ է տեսնում Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման համար՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախադրյալներ կան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար: Ընդհանուր առմամբ մենք հետաքրքրված ենք Հարավային Կովկասում կոնֆլիկտայնության մակարդակի նվազմամբ և այդ տարածաշրջանի հարստագույն ներուժի բացահայտմամբ», - ասել է Զախարովան՝ այս համատեքստում ընդգծելով 3+3 հարթակի կարևորությունը:

Նմանատիպ նյութեր