2134 դիտում
17:39 29-12-2023
Ինչու՞ Վասակ Սյունին պատմության դասագրքում դավшճան չի ներկայացվել. բացատրում է հեղինակը
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքում Ավարայրի ճակատամարտի և պատմական այլ իրողությունների խեղաթյուրված լինելու վերաբերյալ քննադատությունները տեղին չեն։
Մամուլի ասուլիսում այս հայտարարությունն արեց դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ դասագրքում կոնկրետ Ավարայրի ճակատամարտի հատվածում տվել է վերջին շրջանի գիտական ձևակերպումներ։ Դասագրքում Հովհաննիսյանը նշում է, որ Վասակ Սյունին և Պետրոս Գետադարձ կաթողիկոսը դավաճան ներկայացված չեն, ինչպես ընդունված էր նախկինում։
«Ես այդպես եմ վարվել, որովհետև երբ պիտակավորում եք պատմական կերպարներին, դուք փակում եք պատմությունը հասկանալու ճանապարհը։ Ես այս ճանապարհով եմ գնացել, և այստեղ պատմությունը բոլորովին խեղաթյուրված չէ, մանավանդ որ դա դրված է գիտական հիմքերի վրա»,–պարզաբանեց նա։
Նա հավելեց, որ դասագրքում նաև Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու հետ կապված առաջադրանքներ կան աշակերտների համար, օրինակ`որքանով են արդարացված Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու մոտեցումները, հնարավոր էր խուսափել Ավարայրի ճակատամարտից, կամ ինչ կլիներ, եթե Վարդան Մամիկոնյանն ու Վասակ Սյունին համագործակցեին։ Այդ առաջադրանքների պատասխանները կան ներկայացված տեքստում։

Նմանատիպ նյութեր
37289 դիտում
21:25 08-10-2017
Ադրբեջանում պատմության դասագրքում տպագրվել է «ծովից ծով» Հայաստանի տարածքով քարտեզը
3166 դիտում
09:54 20-05-2014
Շուշան Պետրոսյանը բացատրում է` ինչու լրագրողներին անբարոյական անվանեց․ Ժամանակ
Այս բաժնից
1705 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1552 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան