211652_close_icon
views-count1393 դիտում article-date 23:13 29-12-2023

Տիգրան Ավինյանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպված ամանորյա միջոցառմանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությամբ, երեխաների համար կազմակերպել էինք ամանորյա միջոցառում:

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, նրանց առողջական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը:
Սա մեր հերթական միջոցառումն էր՝ երեխաների համար ամանորյա հրաշք կազմակերպելու»:

Նմանատիպ նյութեր